12:35  ,  23 մայիսի, 2022

ՊՍԺ-ն մտադիր է վաճառել Նեյմարին

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել 30-ամյա բրազիլացի հարձակվող Նեյմարին, հաղորդում է Le Parisien-ը։

23-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի հետ երեք տարվա պայմանագիր կնքելուց հետո փարիզյան ակումբը Նեյմարի տրանսֆերը վաճառելու հաշվին հույս ունի նվազեցնել ծախսերը։ Նեյմարը ստանում է շաբաթական մոտ 580 հազար եվրո։ Նրա տրանսֆերային արժեքն այժմ գնահատվում է 80-90 միլիոն եվրո։

Ավարտված մրցաշրջանում Նեյմարը ՊՍԺ-ի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 28 հանդիպման, խփել 13 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում