11:06  ,  23 մայիսի, 2022

Գվարդիոլան Պրեմիեր լիգայի 4 տիտղոս նվաճած առաջին ոչ բրիտանացի մարզիչն է

«Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան դարձավ առաջին ոչ բրիտանացի մարզիչը, որը չորրորդ անգամ նվաճեց Անգլիայի առաջնության չեմպիոնական տիտղոսը։

Ռեկորդակիրը «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ, շոտլանդացի Ալեքս Ֆերգյուսոնն է՝ 13 տիտղոս։

2016 թվականից «Մանչեսթեր Սիթին» գլխավորող Գվարդիոլան, չորրորդ անգամ նվաճելով Անգլիայի չեմպիոնական տիտղոսը, գերազանցեց «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ, ֆրանսիացի Արսեն Վենգերին եւ «Չելսիի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ, պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյին, որոնք 3-ական անգամ են նվաճել Անգլիայի չեմպիոնի կոչումը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում