23:57  ,  22 մայիսի, 2022

«Կադիսը» հաղթեց եւ պահպանեց տեղը Պրիմերայում

Իսպանիայի առաջնության վերջին տուրում «Կադիսը» հյուրընկալվելիս 1։0 հաշվով պարտության մատնեց «Ալավեսին» եւ պահպանեց տեղը Պրիմերայում՝ 39 միավորով գրավելով 17-րդ տեղը։

Հայաստանի հավաքականի եւ «Կադիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանը դեռ չի վերականգնվել վնասվածքից հետո եւ հայտավորված չէր։

«Ալավեսը» 31 միավորով գրավեց վերջին տեղը։ Ուժեղագույնների լիգայից դուրս մնացին նաեւ «Լեւանտեն» (35 միավոր) ու «Գրանադան» (38 միավոր)։

Իսպանիայի առաջնություն, 38-րդ տուր

«Ալավես» - «Կադիս»՝ 0։1

Էնթոնի Լոսանո, 76

«Գրանադա» - «Էսպանյոլ»՝ 0։0

«Օսասունա» - «Մալյորկա»՝ 0։2

Անխել Ռոդրիգես, 47, Կլեման Գրենիե, 83

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով