19:15  ,  22 մայիսի, 2022

«Նապոլին» հաղթեց՝ 3։0 (տեսանյութ)

Իտալիայի առաջնության վերջին տուրում «Նապոլին» հյուրընկալվեց «Սպեցիային» եւ առավելության հասավ 3։0 հաշվով։

Իտալացի Լուչանո Սպալետիի գլխավորած թիմն առաջնությունն ավարտեց երրորդ տեղում եւ հանդես կգա Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում։

«Սպեցիան» 36 միավորով գրավեց 16-րդ տեղը։

Իտալիայի առաջնություն, 38-րդ տուր

«Սպեցիա» - «Նապոլի»՝ 0։3 (տեսանյութ)

Մատեո Պոլիտանո, 4, Պյոտր Զելինսկի, 25, Դիեգո Դեմե, 36

«Սասուոլո» - «Միլան»՝ 20։00 (Երեւանի ժամանակ)

«Ինտեր» - «Սամպդորիա»՝ 20։00

«Սալերնիտանա» - «Ուդինեզե»՝ 23։00

«Վենեցիա» - «Կալյարի»՝ 23։00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում