18:39  ,  22 մայիսի, 2022

«Արարատ-Արմենիան» հաղթեց «Ուրարտուին» եւ հավասարվեց «Փյունիկին»

Հայաստանի առաջնության 34-րդ տուրում չեմպիոնական մրցավազքի մասնակից «Արարատ-Արմենիան» հյուրընկալվեց «Ուրարտուին» եւ առավելության հասավ 2։1 հաշվով։

13-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց կիսապաշտպան Արմեն Համբարձումյանը, 2 րոպե անց հյուրերի առավելությունը կրկնապատկեց հարձակվող Մաիլսոն Լիման (Կաբո Վերդե)։

31 խաղից հետո «Արարատ-Արմենիան» 71 միավորով հավասարվեց առաջատար «Փյունիկին», որը 1 հանդիպում քիչ է անցկացրել։ «Ուրարտուն» 6-րդն է՝ 36 միավոր։

Օրվա մյուս խաղում գավաթակիր «Նորավանքը» 1։1 հաշվով խաղաց չեմպիոն «Ալաշկերտի» հետ, որը 47 միավորով երրորդն է։ «Նորավանքը» 7-րդն է՝ 25 միավոր։

Հայաստան, Vbet Պրեմիեր լիգա, 34-րդ տուր

«Ուրարտու» - «Արարատ-Արմենիա»՝ 1:2

Սամվել Հակոբյան, 73 - Արմեն Համբարձումյան, 13, Մաիլսոն Լիմա, 15

«Նորավանք» - «Ալաշկերտ»՝ 1։1

Իբրահիմ Շուայբու, 80 - Մարկո Միլինկովիչ, 73

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով