17:47  ,  22 մայիսի, 2022

Մեսի․ Դառնահամ մնաց ՉԼ-ից, քանի որ «Ռեալի» հետ դիմակայությունում մենք ավելի լավ խաղացինք

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ամփոփել է իր առաջին մրցաշրջանը փարիզյան ակումբում։

«Մրցաշրջանն ավարտված է, շնորհակալ եմ բոլոր թիմակիցներիս առաջին վայրկյանից ջերմ վերաբերմունքի համար։ Նրանք միշտ աջակցել են ինձ եւ ընտանիքիս։

Հեշտ տարի չէր, բայց հաղթեցինք Ֆրանսիայի առաջնությունում։ Շատ ուրախ եմ, քանի որ իմ առաջին տիտղոսն է Փարիզում։

Դառնահամ մնաց Չեմպիոնների լիգայից, քանի որ «Ռեալի» հետ դիմակայությունում մենք ավելի լավ խաղացինք։

Վստահ եմ, որ հաջորդ մրցաշրջանում մեզ շատ հրաշալի պահեր են սպասվում։ Կլինի կարեւոր տարի, մենք կպայքարենք, որպեսզի հավակնոտ լինենք բոլոր մրցաշարերում»,- սոցիալական ցանցերում գրել է Մեսին։

Մեսին ՊՍԺ-ի հետ բոլոր մրցաշարերում մասնակցեց 34 հանդիպման, խփեց 11 գոլ, կատարեց 14 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English