15:44  ,  22 մայիսի, 2022

Կլոպ․ 100 տոկոս պարզ է, որ Ջերարդը ցանկանում է «Լիվերպուլի» չեմպիոնությունը

«Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կատակել է, որ «Աստոն Վիլայի» անգլիացի գլխավոր մարզիչ, լիվերպուլյան ակումբի լեգենդար խաղացող Սթիվեն Ջերարդը «Մանչեսթեր Սիթիի» դեմ վերջին տուրի խաղում կանի հնարավոր ամեն ինչ հաղթանակի հասնելու համար։

Եթե «Աստոն Վիլան» չպարտվի «Մանչեսթեր Սիթիին», իսկ «Լիվերպուլը» հաղթի «Վուլվերհեմփթոնին»՝ չեմպիոնի տիտղոսը կնվաճի Կլոպի գլխավորած թիմը։

«Եթե «Մանչեսթեր Սիթիի» դեմ չցուցադրես քո լավագույն խաղը, կպարտվես։ Եթե խաղաս առավելագույն եռանդով, կարող ես հավակնել 1 միավոր։ «Աստոն Վիլան» ունի իր նպատակները։

Բոլորս գիտենք Սթիվի Ջերարդին. 100 տոկոս պարզ է, որ նա ցանկանում է «Լիվերպուլի» չեմպիոնությունը, բայց նա չի խաղում։ Նա «Աստոն Վիլայի» մարզիչն է եւ ցանկանում է հաղթել Մանչեսթերում»,- Կլոպի խոսքը մեջբերում է BBC-ն։

Պրեմիեր լիգայի վերջին տուրի հանդիպումները տեղի կունենան մայիսի 22-ին եւ կմեկնարկեն Երեւանի ժամանակով 19։00-ին։ «Մանչեսթեր Սիթին» ունի 90, «Լիվերպուլը» 89 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English