14:41  ,  22 մայիսի, 2022

Պոչետինո․ Հիմա շատ գոհ եմ Մբապեի առաջընթացից

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի արգենտինացի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է թիմի 23-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի հետ պայմանագիրը եւս երեք տարով երկարաձգելը։

«Պաշտոնական հայտարարությունից մի քանի րոպե առաջ եմ իմացել երկարաձգման մասին։ Շատ կարեւոր քայլ է ակումբի համար։ Մենք շատ ուրախ ենք։ Ես հետեւել եմ բանակցությունների ընթացքին, եղել են տարբեր փուլեր։ Իսկապես, հպարտանում ենք Կիլիանի պրոֆեսիոնալ աճով։

Նախկինում Մբապեին շատ էին քննադատում ներուժն ամբողջովին չիրացնելու համար։ Հիմա ես շատ գոհ եմ նրա առաջընթացից։ Պայմանագրի երկարաձգումը ամբողջ ակումբի եւ նախագահի աշխատանքի արդյունքն է։ Կիլիանն, իսկապես, իրեն նույնացնում է ակումբի եւ Փարիզի հետ»,- Պոչետինոյի խոսքը մեջբերում է L'Equipe-ը։

Մբապեի հետ պայմանագիր կնքելու հույս ուներ նաեւ Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալը»։ Eurosport-ը հայտնել էր, որ Մբապեն ՊՍԺ-ում կստանա տարեկան 100 միլիոն եվրո, իսկ այս ամռանը չհեռանալու համար՝ 300 միլիոն եվրո բոնուս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս