Ռուսաստանցի Էդուարդ Վարդանյանը 23-րդ հաղթանակն է տարել խառը մենամարտերում։ Մոսկվայում անցկացված ACA 139 մրցաշարում Էդուարդ Վարդանյանը մենամարտել է հարավաֆրիկացի Ալեյն Իլունգայի հետ եւ պարտության մատնել երրորդ ռաունդում։
Ալեյն Իլունգան պարտություն չէր կրել 2014 թվականից։ Նա կարիերայի ընթացքում տարել է 12 հաղթանակ, կրել 6 պարտություն։ Էդուարդ Վարդանյանը կրել է 4 պարտություն։
ACA 139 Գրան պրի մրցաշարի կիսաեզրափակիչում Էդուարդ Վարդանյանի մրցակիցը կլինի 26-ամյա ռուսաստանցի Յուսուֆ Ռաիսովը, որը MMA-ում անցկացրել է 21 մենամարտ, տարել 19 հաղթանակ՝ երեքը նոկաուտով, կրել 2 պարտություն: ACA 139 Գրան պրի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 800 հազար դոլար է:
Իլունգայի նկատմամբ հաղթանակից հետո ութանկյունում տեղի է ունեցել Էդուարդ Վարդանյանի եւ Յուսուֆ Ռաիսովի նախնական հայացքների մենամարտը:
View this post on Instagram
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում