11:02  ,  22 մայիսի, 2022

Ջորջո Կիելինին կարիերան կշարունակի ԱՄՆ-ում

Թուրինի «Յուվենտուսից» հեռացած իտալացի պաշտպան Ջորջո Կիելինին կարիերան կշարունակի ԱՄՆ-ում։ 37-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր կկնքի ՄԼՍ-ում հանդես եկող «Լոս Անջելես Գելաքսիի» հետ, հաղորդում է twitter.com/FabrizioRomano-ն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են եղել նաեւ ամերիկյան «Ինտեր Մայամին» եւ կանադական «Տորոնտոն»։

Կիելինին «Յուվենտուս» էր տեղափոխվել 2005-ին «Ֆիորենտինայից»։ Թուրինյան թիմի հետ նա մասնակցել է 559 հանդիպման, խփել 36 գոլ, կատարել 25 գոլային փոխանցում, դարձել է Իտալիայի 9-ակի չեմպիոն, 5-ակի գավաթակիր եւ սուպերգավաթակիր։

Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականում նա վերջին հանդիպումը կանցկացնի հունիսի 1-ին Լոնդոնի «Ուեմբլիում»՝ մասնակցելով ընկերական հանդիպման Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականի դեմ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում