10:04  ,  22 մայիսի, 2022

«Ռեալի» գլխավոր տրանսֆերային նպատակը

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեի հետ համաձայնության չհասնելուց հետո Մադրիդի «Ռեալի» գլխավոր տրանսֆերային նպատակն այս ամռանը կլինի «Մոնակոյի» եւ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Օրելիեն Տչուամենին, հաղորդում է Marca-ն։

22-ամյա ֆուտբոլիստը ֆրանսիական «Բորդոյի» սան է, որին «Մոնակոն» 2020 թվականին ձեռք է բերել 18 միլիոն եվրոյով։

Transfermarkt-ը Տչուամենիի տրանսֆերային արժեքն այժմ գնահատում է 40 միլիոն եվրո։

Ավարտվող մրցաշրջանում Տչուամենին «Մոնակոյի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 50 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Մոնակոյի» հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում