01:14  ,  22 մայիսի, 2022

Մբապեի հեթ-տրիկը նպաստեց ՊՍԺ-ի հաղթանակին, «Մարսելը»՝ փոխչեմպիոն (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության վերջին տուրում ՊՍԺ-ն ընդունեց «Մեցին» եւ հաղթեց 5։0 հաշվով։ Հեթ-տրիկի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։ Աչքի ընկան նաեւ բրազիլացի հարձակվող Նեյմարն ու արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան, որը վերջին հանդիպումն անցկացրեց փարիզյան թիմում։ ՊՍԺ-ն առաջնությունն ավարտեց 86 միավորով։

71 միավորով երկրորդ տեղը գրավեց եւ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր նվաճեց «Մարսելը», որը վերջին տուրում 4։0 հաշվով հաղթեց «Ստրասբուրգին»։

«Մոնակոն» 2։2 հաշվով ոչ ոքի խաղաց «Լանսի» հետ եւ 69 միավորով գրավեց երրորդ տեղը։

Ֆրանսիայի առաջնություն, 38-րդ տուր

ՊՍԺ - «Մեց»՝ 5:0 (տեսանյութ)

Կիլիան Մբապե, 24, 28, 50, Նեյմար, 31, Անխել Դի Մարիա, 67

Հեռացում՝ Բուբաքար Տրաորե («Մեց»), 58, երկրորդ դեղին քարտ

«Մարսել» - «Ստրասբուրգ»՝ 4։0

Ժերսոն, 32, 89, Ջենգիզ Ունդեր, 73, Սեդրիկ Բակամբու, 90+3

«Լանս» - «Մոնակո»՝ 2:2

Պշեմիսլավ Ֆրանկովսկի, 30, Ինյատիուս Գանագո, 90+6 - Բենուա Բադյաշիլ, 34, Վիսամ Բեն-Իեդեր, 62

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով