21:30  ,  21 մայիսի, 2022

«Պոգոնը» Բիչախչյանի հետ բաց թողեց հաղթանակը եւ գրավեց երրորդ տեղը

Ֆուտբոլի Լեհաստանի առաջնության վերջին տուրում «Պոգոնը» տանը մրցեց «Բրուկ-Բետ Տերմալիցայի» հետ եւ վերջին րոպեներին բաց թողեց հաղթանակը։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2։2։

Հայաստանի հավաքականի 22-ամյա կիսապաշտպան Վահան Բիչախչյանը «Պոգոնի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 61-րդ րոպեին։

«Պոգոնը» 65 միավորով գրավեց երրորդ տեղը եւ հանդես կգա Եվրոպայի լիգայում՝ պայքարը սկսելով որակավորման փուլից։

Չեմպիոն հռչակվեց Պոզնանի «Լեխը», որը վերջին տուրում 2։1 հաշվով հաղթեց «Զագլեբիեին» եւ վաստակեց 74 միավոր՝ նվաճելով նաեւ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի ուղեգիր։

Արծաթե մեդալները նվաճեց 69 միավոր վաստակած «Ռակուվը», որը վերջին տուրում 3։0 հաշվով պարտության մատնեց Գդանսկի «Լեխիային»։ «Ռակուվը» նույնպես նվաճեց Եվրոպայի լիգայի որակավորման փուլի ուղեգիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում