17:05  ,  21 մայիսի, 2022

Ֆիլ Ֆոդենը՝ Պրեմիեր լիգայի լավագույն երիտասարդ խաղացող (ֆոտո, վիդեո)

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը ճանաչվել է Պրեմիեր լիգայի լավագույն երիտասարդ խաղացող (մինչեւ 23 տարեկան)։

21-ամյա ֆուտբոլիստը երկրորդ տարին անընդմեջ է արժանանում այս մրցանակին։

Առաջնության ավարտից մեկ տուր առաջ կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 90 միավորով առաջին տեղում է եւ 1 միավոր գերազանցում է երկրորդ տեղում ընթացող «Լիվերպուլին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում