20:10  ,  21 մայիսի, 2022

Ռանգնիկ․ Եթե ձեռք բերենք ճիշտ խաղացողների, կկարողանանք թիմը վերադարձնել բարձր մակարդակի

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գերմանացի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը հույս է հայտնել, որ առաջիկա երկու-երեք տրանսֆերային պատուհանների ընթացքում ակումբը ճիշտ տրանսֆերներով կվերադառնա չեմպիոնական մրցավազք։

Հուլիսի 1-ից Ռանգնիկը կհամատեղի Ավստրիայի հավաքականի գլխավոր մարզիչի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» խորհրդականի պաշտոնները։

«Ես հավատում եմ, որ մենք ունենք բարձր մակարդակի խաղացողների միջուկ, որը կմնա։ Եթե ձեռք բերենք ճիշտ խաղացողների, կկարողանանք թիմը վերադարձնել բարձր մակարդակի։ Ես վստահ եմ։

Հավանաբար, մեկ տրանսֆերային պատուհանի ընթացքում դա հնարավոր չէ, բայց երկու-երեքի ընթացքում ամեն ինչ հնարավոր է»,- Ռանգնիկի խոսքը մեջբերում է Sky-ը։

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնում Ռանգնիկին կփոխարինի Նիդեռլանդների չեմպիոն Ամստերդամի «Այաքսից» հեռացած հոլանդացի Էրիկ տեն Հագը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում