15:16  ,  21 մայիսի, 2022

Զինեդին Զիդանը 49 տարեկանում պապ է դարձել

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը 49 տարեկանում պապ է դարձել։ Ծնվել է Զիդանի ավագ որդու առաջնեկը։ Այդ մասին Էնցո Զիդանն ու նրա կին Կառեն Գոնսալվեշը հայտնել են սոցիալական ցանցերում հրապարակած լուսանկարով։

27-ամյա Էնցո Զիդանն այժմ հանդես է գալիս ֆրանսիական «Ռոդեզ» ակումբում, որը ներկայացնում է Ֆրանսիայի երկրորդ լիգան։

Զինեդին Զիդանն ունի եւս երեք որդի՝ Լյուկան, Էլյասն ու Տեոն։

2021թ․ ամռանը Արքայական ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռանալուց հետո Զիդանը դեռ աշխատանք չունի։ Նրա ծառայություններով հետաքրքրված է փարիզյան ՊՍԺ-ն։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում