Միհրան Հարությունյանը մեկ տարվա դադարից հետո մայիսի 21-ին կվերադառնա խառը մենամարտերի ութանկյուն:
ԱՄՆ-ի Բրբանք քաղաքում տեղի է ունեցել օլիմպիական փոխչեմպիոնի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտն ամերիկացի Արթուր Էրնանդեսի հետ:
Անցած ամիս խառը մենամարտերի մարտիկը պայմանագիր էր կնքել ամերկյան UpNextFighting ընկերության հետ եւ մայիսի 21-ին իր 6-րդ մենամարտը կանցկացնի խառը մենամարտերում: Միհրան Հարությունյանը MMA-ում անցկացրել է 5 մենամարտ, տարել 4 հաղթանակ եւ կրել մեկ պարտություն:
Նախորդ մենամարտը տեղի է ունեցել 2021 թվականի ապրիլի 6-ին Մոսկվայում անցկացված Eagles FC 35 մրցաշարում, որտեղ Հարությունյանը 3 րոպեում ժամանակից շուտ հաղթեց ռուսաստանցի Ախմեդխան Ախմեդովին:
Արթուրո Էրնանդեսը MMA-ում տարել է 4 հաղթանակ, կրել 5 պարտություն:
ԱՄՆ-ում Միհրան Հարությունյանը մենամարտին պատրաստվում է բրազիլական ջիու-ջիցուի աշխարհի կրկնակի չեմպիոն, ամերիկահայ Էդվին Նաջմիի հետ:
View this post on Instagram
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում