14:08  ,  21 մայիսի, 2022

Ալաբան ու Բեյլը կարող են մասնակցել Չեմպիոնների լիգայի եզրափակիչին

Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հնարավոր է համարել ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբայի եւ ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլի մասնակցությունը Չեմպիոնների լիգայի եզրափակիչին։

Երկուսն էլ չեն մասնակցել «Բետիսի» դեմ Իսպանիայի առաջնության վերջին տուրի հանդիպմանը (0:0)։

«Ալաբան կխաղա եզրափակիչում, 100 տոկոս։ Նա խաղադաշտ դուրս չի եկել ապրիլի 26-ից, բայց վճռական խաղում կարեւոր է նաեւ նրա վարպետությունն ու փորձը։

Բեյլը ցանկանում էր հրաժեշտ տալ երկրպագուներին Մադրիդում, բայց չկարողացավ մասնակցել «Բետիսի» դեմ խաղին։ Նա դեռ ունի վերջին հնարավորություն Փարզիում»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Marca-ն։

«Ռեալը» Չեմպիոնների լիգայի գավաթը կվիճարկի անգլիական «Լիվերպուլի» հետ մայիսի 28-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում