18:03  ,  21 մայիսի, 2022

Յուրգեն Կլոպ․ Մենք արդեն ունենք տոնակատարության առիթներ

Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ցանկանում է այս մրցաշրջանի վերջում կազմակերպել չեմպիոնական շքերթ Անգլիայի առաջնությունում եւ Չեմպիոնների լիգայում վերջնական արդյունքից  անկախ։ «Լիվերպուլն» այս մրցաշրջանում նվաճել է Անգլիական լիգայի եւ Անգլիայի գավաթները։

«Մենք արդեն ունենք տոնակատարության առիթներ՝ Անգլիական լիգայի գավաթը, Անգլիայի գավաթը եւ մնացածը, որ դեռ կարող է լինել։ Երկու տարի առաջ դարձանք չեմպիոն, բայց չկարողացանք անցկացնել չեմպիոնական շքերթ։ Ես երջանիկ եմ, որ հիմա կարող ենք կատարել մեր խոստումը։ Դա միայն «Լիվերպուլի» եւ երկրպագուների համար է։ Կարեւոր չէ, թե ինչ կմտածեն այլ մարդիկ»,- Կլոպի խոսքը մեջբերում է BBC-ն։

Անգլիայի առաջնության վերջին տուրից առաջ «Լիվերպուլը» 89 միավորով երկրորդն է եւ 1 միավոր է հետ առաջատար «Մանչեսթեր Սիթիից»։ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Լիվերպուլը» մայիսի 28-ին կմրցի Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում