12:17  ,  21 մայիսի, 2022

ՊՍԺ-ն 100 միլիոն եվրո աշխատավարձ է առաջարկել Մբապեին

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն թիմի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին առաջարկել է տարեկան 100 միլիոն եվրո աշխատավարձ եւ 300 միլիոն եվրո բոնուս ակումբից չհեռանալու համար, հաղորդում է Eurosport-ը։

23-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությունը Մադրիդի «Ռեալ» թույլ չտալու համար ՊՍԺ-ին նրան առաջարկել է նաեւ դառնալ ակումբի համասեփականատեր եւ ձայնի իրավունք ունենալ թիմի գլխավոր  մարզիչի փոփոխության ժամանակ եւ ակումբի տրանսֆերային քաղաքականությունում։

Ավարտվող մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի հետ մասնակցել է 45 հանդիպման, խփել 36 գոլ, կատարել 26 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում