11:15  ,  21 մայիսի, 2022

Էդին Տերզիչը կգլխավորի Դորտմունդի «Բորուսիան»

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչի թափուր պաշտոնում կնշանակվի Էդին Տերզիչը, որն այժմ գերմանական ակումբի տեխնիկական տնօրենն է, հաղորդում է Ruhr Nachrichten-ը։

«Բորուսիան» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրել էր 45-ամյա գերմանացի Մարկո Ռոզեին, որն անցած ամռանն էր գլխավորել թիմը։

Անցած մրցաշրջանի մեկնարկից առաջ էր Տերզիչը նշանակվել ակումբի տեխնիկական տնօրեն, թեեւ նախատեսվում էր, որ նա պետք է ընդգրկվի Մարկո Ռոզեի մարզչական շտաբում։

2020 թվականին Լյուսիեն Ֆավրի պաշտոնանկությունից հետո Էդին Տերզիչը եղել է «Բորուսիայի» գլխավոր մարզիչի պաշտոնակատար՝ նվաճելով Գերմանիայի գավաթը։

Գերմանիայի ավարտված առաջնությունում «Բորուսիան» գրավել է երկրորդ տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում