10:08  ,  21 մայիսի, 2022

Ֆրանչեսկո Տոտի․ Կհանդիպեմ Դիբալայի հետ եւ կհամոզեմ տեղափոխվել «Ռոմա»

«Ռոմայի» լեգենդար խաղացող, իտալացի Ֆրանչեսկո Տոտին ցանկանում է Թուրինի «Յուվենտուսից» հեռացող արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալային տեսնել հռոմեական ակումբում։

«Երկուշաբթի հանդիպում կունենամ Դիբալայի հետ եւ կհամոզեմ տեղափոխվել «Ռոմա»։ Չգիտեմ՝ կստացվի, թե չի ստացվի։ Մենք խաղալու ենք Սամուել Էտո’O-ի կազմակերպած բարեգործական խաղում։ Կփորձեմ Դիբալային որոշ բաներ հաղորդել, հույս ունեմ, որ նա կընդունի»,- Ֆրանչեսկո Տոտիի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

28-ամյա արգենտինացի հարձակվողը հուլիսի 1-ին կստանա ազատ գործակալի կարգավիճակ։ Դիբալային ձեռք բերելու ցանկություն ունեն նաեւ Միլանի «Ինտերը», Մադրիդի «Աթլետիկոն», Լոնդոնի «Արսենալն» ու «Տոտենհեմը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում