22:05  ,  20 մայիսի, 2022

Մբապեի մայր․ «Ռեալի» եւ ՊՍԺ-ի առաջարկները գրեթե չեն տարբերվում

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի մայր Ֆայզա Լամարին հայտնել է, որ որդին համաձայնեցրել է պայմանները ՊՍԺ-ի եւ Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալի» հետ եւ առաջիկա օրերին կհայտարարի ընտրության մասին։

«Մենք ունենք պայմանավորվածություններ ե՛ւ «Ռեալի», ե՛ւ ՊՍԺ-ի հետ։ Հիմա Կիլիանը կընդունի որոշում։ Առաջարկները գրեթե չեն տարբերվում։ Հիմա ամեն ինչ կախված է Կիլիանից»,- Լամարիի խոսքը մեջբերում է Kora Plus-ը։

Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ կավարտվի հունիսի 30-ին։ Ընթացիկ մրցաշրջանում նա արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմի հետ մասնակցել է 45 հանդիպման, խփել 36 գոլ, կատարել 26 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում