21:33  ,  20 մայիսի, 2022

«Ռոմայի» մեկնարկային կազմը

Իտալիայի առաջնության վերջին տուրում «Ռոման» Թուրինում կհյուրընկալվի «Տորինոյին»։ Հռոմեական թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հրապարակել է մեկնարկային կազմը։

«Ռոմա»․ Ռուի Պատրիսիու, Մանչինի, Կումբուլա, Իբանյես, Սպինացոլա, Օլիվեյրա, Վերետու, Զալեւսկի, Պելեգրինի, Շոմուրոդով, Աբրահամ։

«Տորինո» - «Ռոմա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դեռ չի վերականգնվել վնասվածքից հետո։ Նրա վերադարձը սպասվում է Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում։ «Ռոման» մայիսի 25-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կմրցի հոլանդական «Ֆեյենորդի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում