20:50  ,  20 մայիսի, 2022

«Արարատը» պարտվեց ԲԿՄԱ-ին

Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 34-րդ տուրում «Արարատն» ընդունեց ԲԿՄԱ-ին եւ անսպասելի պարտություն կրեց 1։2 հաշվով։

ԲԿՄԱ-ից աչքի ընկան հարձակվողներ Արթուր Սերոբյանն ու Էդգար Մովսեսյանը։ «Արարատից» հաշիվը  կրճատեց սերբ պաշտպան Մարկո Պրլեւիչը։

30 խաղից հետո «Արարատը» 46 միավորով չորրորդն է, ԲԿՄԱ-ն վերջինն է՝ 18 միավոր։

Հայաստան․ Vbet Պրեմիեր լիգա, 34-րդ տուր

«Արարատ» - ԲԿՄԱ՝ 1։2

Մարկո Պրլեւիչ, 86 - Արթուր Սերոբյան, 53, Էդգար Մովսեսյան, 77

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով