19:55  ,  20 մայիսի, 2022

Արգենտինայի հավաքականի կազմը

Ֆուտբոլի Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականը հրապարակել է կազմը, որը կպատրաստվի Եվրոպայի չեմպիոն Իտալիայի թիմի դեմ ընկերական հանդիպմանը, որը տեղի կունենա հունիսի 1-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում։

Հանդիպումը կկոչվի «Ֆինալիսիմա» եւ հետագայում կլինի ավանդական Հարավային Ամերիկայի եւ Եվրոպայի չեմպիոնների մասնակցությամբ։

Դարպասապահներ․ Ֆրանկո Արմանի («Ռիվեր Փլեյթ»), Խուան Մուսո («Ատալանտա»), Էմիլիանո Մարտինես («Աստոն Վիլա»), Խերոնիմո Ռուլյի («Վիլյառեալ»)։

Պաշտպաններ․ Գոնսալո Մոնտիել, Մարկոս Ակունյա (երկուսն էլ՝ «Սեւիլիա»), Նաուել Մոլինա, Նեուեն Պերես (երկուսն էլ՝ «Ուդինեզե»), Խուան Ֆոյտ («Վիլյառեալ»), Խերման Պեսելյա («Բետիս»), Նիկոլաս Օտամենդի («Բենֆիկա»), Լիսանդրո Մարտինես, Նիկոլաս Տալյաֆիկո (երկուսն էլ՝ «Այաքս»), Կրիստիան Ռոմերո («Տոտենհեմ»), Մարկոս Սենեսի («Ֆեյենորդ»)։

Կիսապաշտպաններ․ Գիդո Ռոդրիգես («Բետիս»), Ալեքսիս Մաքալիստեր («Բրայթոն»), Ռոդրիգո Դե Պաուլ («Աթլետիկո»), Էսեկիել Պալասիոս («Բայեր»), Ջովանի Լո Չելսո («Տոտենհեմ»), Պապու Գոմես («Սեւիլիա»), Անխել Դի Մարիա (ՊՍԺ), Նիկոլաս Գոնսալես («Ֆիորենտինա»)։

Հարձակվողներ․ Պաուլո Դիբալա («Յուվենտուս»), Լիոնել Մեսի (ՊՍԺ), Լաուտարո Մարտինես, Խոակին Կոռեա (երկուսն էլ՝ «Ինտեր»), Անխել Կոռեա («Աթլետիկո»), Խուլիան Ալվարես («Ռիվեր Փլեյթ»)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում