19:27  ,  20 մայիսի, 2022

Գվարդիոլա․ Անգլիայի Պրեմիեր լիգան ավելի բարդ է, քան Չեմպիոնների լիգան

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Պրեմիեր լիգայում տիտղոսի հասնելը համարում է ավելի բարդ, քան Չեմպիոնների լիգայում, թեեւ մանչեսթերյան ակումբը երբեք չի նվաճել գլխավոր եվրագավաթային մրցաշարի հաղթողի կոչումը։

«Անգլիայի Պրեմիեր լիգան ավելի բարդ է, քան Չեմպիոնների լիգան, հանդիպումները շատ են, իրավիճակները տարբեր են, ամբողջ մրցաշրջանի ընթացքում պայքարում ես վնասվածքների դեմ։ Վերջին տարիներին Անգլիայի Պրեմիեր լիգայում հաղթանակի հասնելը մեծ հաջողություն է։ Պետք է ունենալ կայուն թիմ։

Չեմ ասում, թե Չեմպիոնների լիգան կարեւոր չէ։ Մենք կցանկանայինք հաջորդ շաբաթ խաղալ Փարիզում, բայց 38 խաղից կամ 6-7 խաղից հետո տիտղոսի հասնելը տարբեր բաներ են։ Հաճելի է, որ մենք մոտ ենք Անգլիայի չեմպիոնի տիտղոսին»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն։

Անգլիայի առաջնության վերջին տուրից առաջ «Մանչեսթեր Սիթին» 90 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Լիվերպուլից», որը մայիսի 28-ին Փարիզում «Ռեալի» հետ կվիճարկի Չեմպիոնների լիգայի գավաթը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English