18:29  ,  20 մայիսի, 2022

Superbet Rapid & Blitz. Լեւոն Արոնյանը պարտվեց Վիշի Անանդին

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացվող արագ եւ կայծակնային խաղի Superbet Rapid & Blitz մրցաշարի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) սպիտակ ֆիգուրներով արագ խաղի պարտիայում մրցեց աշխարհի նախկին չեմպիոն Վիշի Անանդի (Հնդկաստան) հետ եւ պարտություն կրեց 24-րդ քայլում։

Առաջին չորս տուրերում Լեւոն Արոնյանը հաղթել է ամերիկացի Ֆաբիանո Կարուանային, ոչ ոքի խաղացել հունգարացի Ռիչարդ Ռապորտի, լեհ Ռադոսլավ Վոյտաշեկի, ամերիկացի Ուեսլի Սոյի հետ։

Արոնյանը 10 հնարավորից (հաղթանակի համար տրվում է 2, ոչ ոքիի համար՝ 1 միավոր) վաստակել է 5 միավոր եւ 5-րդն է։ Անանդը 5 հաղթանակից հետո 10 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Superbet Rapid & Blitz-ի մրցանակային հիմնադրամը 175 հազար դոլար է։ Հաղթողը կստանա 40 հազար դոլար։ Superbet Rapid & Blitz-ը Grand Chess Tour-ի երկրորդ փուլն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում