17:37  ,  20 մայիսի, 2022

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Մեքսիկա

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Մեքսիկա, որտեղ կմասնակցի բռնցքամարտի մրցաշարի, հաղորդում է ՀԲՊՄՖ մամուլի ծառայությունը:

Հայաստանի հավաքականի կազմում Մեքսիկա են մեկնել Արմեն Ղուշչյանը (49 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (52 կգ), Ռուբեն Գարբոյանը (53.5 կգ), Սամվել Այդինյանը (57 կգ), Ժորժիկ Մարությանը (59.5 կգ), Հրայր Մաթևոսյանն (61.5 կգ) ու Համլետ Մնացականյանը (61.5 կգ), Տիգրան Մելքոնյանը (71.5 կգ), Վահե Հաբեթյանն (72 կգ) ու քաշային Հովհաննես Հովհաննիսյանը (80 կգ):

Հայաստանի հավաքականը մրցավայր է մեկնել մարզիչ Գարիկ Բաղդասարյանի ու Հայկ Խաչատրյանի գլխավորությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում