14:08  ,  20 մայիսի, 2022

«Ինտերը», «Տոտենհեմն» ու «Աստոն Վիլան» ցանկանում են ձեռք բերել Հենրիխ Մխիթարյանին

Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերը», անգլիական «Տոտենհեմն» ու «Աստոն Վիլան» ցանկանում են ձեռք բերել իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, հաղորդում է  Calciomercato-ն։ 33-ամյա ֆուտբոլիստը դեռ չի երկարաձգել պայմանագիրը պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հետ։

Հուլիսի 1-ին նա կստանա ազատ գործակալի կարգավիճակ եւ կկարողանա անվճար փոխել ակումբը։

Transfermarkt-ը Հայաստանի հավաքականի նախկին խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմայի» հետ մասնակցել է 43 հանդիպման բոլոր մրցաշարերում, խփել 5 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում