12:38  ,  20 մայիսի, 2022

Պատրիկ Վիեյրան տրվել է սադրանքին եւ հարվածել է «Էվերտոնի» ֆանատին

Լոնդոնի «Քրիսթալ Փելասի» 45-ամյա ֆրանսիացի գլխավոր մարզիչ Պատրիկ Վիեյրան տրվել է «Էվերտոնի» ֆանատի սադրանքին եւ հարվածել է նրան։ 

Անգլիայի առաջնության 33-րդ տուրից տեղափոխված «Էվերտոն» - «Քրիսթալ Փելաս» հանդիպումից հետո լիվերպուլյան թիմի ֆուտբոլիստները ներխուժել էին խաղադաշտ՝ տոնելով 3։2 հաշվով հաղթանակը, որը երաշխավորեց անգլիացի Ֆրենկ Լեմպարդի գլխավորած թիմի մնալը Պրեմիեր լիգայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում