11:57  ,  20 մայիսի, 2022

9 խաղացող ամռանը կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հիմնովին կվերափոխի կազմը, հաղորդում է Daily Mail-ը։

Ակումբից կհեռանան Պոլ Պոգբան, Էրիկ Բային, Աարոն Վան-Բիսական, Էդինսոն Կավանին, Նեմանյա Մատիչը, Խուան Մատան, Լի Գրանտը, Ջեսի Լինգարդը եւ Ֆիլ Ջոնսը։

Գերմանացի Ռալֆ Ռանգնիկին փոխարինած «Այաքսի» հոլանդացի գլխավոր մարզիչը ամռանը տրանսֆերների համար կստանա մոտ 150 միլիոն եվրո։

Տեն Հագի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։

Անգլիայի առաջնության վերջին տուրից առաջ «Մանչեսթեր Յունայթեդը» 58 միավորով 6-րդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում