11:15  ,  20 մայիսի, 2022

ՊՍԺ-ն Մբապեին առաջարկել է մասնակցել մարզիչի եւ խաղացողների ընտրությանը

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն շարունակում է ջանքեր գործադրել աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեի հեռանալy կանխելու համար։ ՊՍԺ-ն Մբապեին առաջարկել է դառնալ ակումբի համասեփականատեր եւ հաջորդ մրցաշրջանից մասնակցել գլխավոր մարզիչի եւ նորեկների ընտրությանը, հաղորդում է El Chiringuito TV-ն։

Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ կավարտվի հունիսի 30-ին։

Ընթացիկ մրցաշրջանում նա արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմի հետ մասնակցել է 45 հանդիպման, խփել 36 գոլ, կատարել 26 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում