10:20  ,  20 մայիսի, 2022

Բենզեմա․ ՉԼ-ի եզրափակիչին լավ պատրաստվելու համար պետք է հաղթել «Բետիսին»

Իսպանիայի առաջնության վերջին տուրում նորընծա չեմպիոն Մադրիդի «Ռեալը» կընդունի «Բետիսին»։ Արքայական թիմի ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման կարեւորել է հաղթանակն այդ խաղում։

«Շատ կարեւոր ամիս էր։ Մենք դարձանք Իսպանիայի չեմպիոն, բայց Չեմպիոնների լիգայի եզրափակիչին լավ պատրաստվելու համար պետք է շարունակենք լավ խաղալ եւ հաղթել «Բետիսին»։ Մեր թիմին ավելի շատ վստահություն է պետք եզրափակիչից առաջ։

Մենք խաղում ենք տանը եւ պետք է ուրախացնենք երկրպագուներին։ Դա է ամենակարեւորը։ Պետք է ձգտենք հաղթել մրցաշրջանի վերջին տնային խաղում»,- Բենզեմայի խոսքը մեջբերում է Marca-ն։

«Ռեալ» - «Բետիս» հանդիպումը տեղի կունենա մայիսի 20-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։ 

Չեմպիոնների լիգայի «Ռեալ» - «Լիվերպուլ» եզրափակիչը տեղի կունենա մայիսի 28-ին Փարիզում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում