00:58  ,  20 մայիսի, 2022

«Չելսին» չհաղթեց «Լեսթեր Սիթիին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 27-րդ տուրից տեղափոխված խաղում Լոնդոնի «Չելսին» տանը մրցեց «Լեսթեր Սիթիի» հետ եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1։1։ Հյուրերը խաղի հաշիվը բացեցին արդեն 6-րդ րոպեին անգլիացի կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնի գոլի շնորհիվ։ Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմին պարտությունից փրկեց իսպանացի պաշտպան Մարկոս Ալոնսոյի գոլը 34-րդ րոպեին։

Վերջին տուրից առաջ «Չելսին» 71 միավորով երրորդն է եւ 3 միավոր առաջ է չորրորդ տեղում գտնվող «Տոտենհեմից»։ «Լեսթեր Սիթին» 9-րդն է՝ 49 միավոր։

18-րդ տուրից տեղափոխված խաղում «Աստոն Վիլան» ընդունեց «Բարնլիին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։

«Աստոն Վիլան» 45 միավորով 14-րդն է, «Բարնլին» 17-րդն է՝ 35 միավոր։ Նույնքան միավոր ունի 18-րդ տեղում գտնվող «Լիդս Յունայթեդը»։ Այս երկու թիմերից մեկը վերջին տուրի արդյունքում կլքի Պրեմիեր լիգան։

Անգլիայի առաջնություն, 27-րդ տուր

«Չելսի» - «Լեսթեր Սիթի»՝ 1։1 (տեսանյութ)

Մարկոս Ալոնսո, 34 - Ջեյմս Մեդիսոն, 6

18-րդ տուր

«Աստոն Վիլա» - «Բարնլի»՝ 1։1 (տեսանյութ)

Էմիլիանո Բուենդիա, 48 - Էշլի Բարնս, 45, 11մ

Հեռացում՝ Ֆիլիպ Բարդսլի («Բարնլի»), 90+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում