00:42  ,  20 մայիսի, 2022

«Էվերտոնն» անհավանական կամային հաղթանակով խուսափեց Պրեմիեր լիգան լքելու վտանգից (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 33-րդ տուրից տեղափոխված խաղում «Էվերտոնը» Լիվերպուլում ընդունեց լոնդոնյան «Քրիսթալ Փելասին»։

Անգլիացի Ֆրենկ Լեմպարդի գլխավորած թիմն անհավանական կամային հաղթանակ տարավ 3։2 հաշվով։

Առաջին խաղակեսից հետո «Քրիսթալ Փելասը» հաղթում էր 2։0 հաշվով, սակայն ընդմիջումից հետո «Էվերտոնից» աչքի ընկան անգլիացի պաշտպան Մայքլ Քինը, բրազիլացի հարձակվող Ռիշարլիսոնը եւ անգլիացի հարձակվող Դոմինիկ Կալվերտ-Լյուինը՝ հաղթանակ բերելով դաշտի տերերին։ 85-րդ րոպեին գրանցված հաղթական գոլից հետո «Էվերտոնի» բազմաթիվ ֆանատներ ներխուժեցին խաղադաշտ, բայց հնարավոր եղավ արագ կարգավորել իրավիճակը եւ հանդիպումը հասցնել ավարտին։

Վերջին տուրից առաջ «Էվերտոնը» 39 միավորով ապահովեց առնվազն 16-րդ տեղն ու խուսափեց Պրեմիեր լիգայից դուրս մնալու վտանգից։ «Քրիսթալ Փելասը» 13-րդն է՝ 45 միավոր։

Անգլիայի առաջնություն, 33-րդ տուր

«Էվերտոն» - «Քրիսթալ Փելաս»՝ 3։2 (տեսանյութ)

Մայքլ Քին, 54, Ռիշարլիսոն, 76, Դոմինիկ Կալվերտ-Լյուին, 85 - Ժան-Ֆիլիպ Մատետա, 21, Ջորդան Այու, 36

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում