21:54  ,  19 մայիսի, 2022

Անչելոտի․ Բեյլը հեռանում է, բայց կմնա «Ռեալի» պատմության մեջ

Իսպանիայի նորընծա չեմպիոն Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կարեւորել է հարձակվող Գարեթ Բեյլի դերը Արքայական ակումբի պատմության մեջ։ Ամռանը ուելսցի ֆուտբոլիստը կհեռանա «Ռեալից»։

«Ավարտվում է Բեյլի պայմանագիրը։ Կարեւոր չէ՝ նա կխաղա այս մրցաշրջանում այլեւս, թե չի խաղա։ Բեյլը հեռանում է, բայց նա կմնա «Ռեալի» պատմության մեջ։ Գարեթը կարեւոր էր Չեմպիոնների լիգայի եզրափակիչներում, Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում։ Պետք է այդ ամենն ընդունել»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Marca-ն։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Գարեթ Բեյլը մասնակցել է 5 հանդիպման, խփել 1 գոլ։

Գարեթ Բեյլը «Ռեալի» հետ դարձել է Իսպանիայի եռակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի քառակի գավաթակիր։

Իսպանիայի առաջնության վերջին տուրի «Ռեալ» - «Բետիս» հանդիպումը տեղի կունենա մայիսի 20-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English