21:11  ,  19 մայիսի, 2022

«Արսենալը», «Էվերտոնն» ու «Նյուքասլը» կպայքարեն Դեպային ձեռք բերելու համար

Անգլիական «Արսենալը», «Էվերտոնն» ու «Նյուքասլ Յունայթեդը» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կպայքարեն «Բարսելոնայի» եւ Նիդեռլանդների հավաքականի հարձակվող Մեմֆիս Դեպային ձեռք բերելու համար, հաղորդում է Sport.es-ը։

Կատալոնական ակումբը պատրաստ է վաճառել 28-ամյա ֆուտբոլիստին, որի պայմանագիրը նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։

Մեմֆիս Դեպայն անցած ամռանն է ազատ գործակալի կարգավիճակում միացել «Բարսելոնային»։ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 27 հանդիպման, խփել 12 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում