20:14  ,  19 մայիսի, 2022

Ազգերի լիգա․ Ֆրանսիայի հավաքականի կազմը

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը հրապարակել է կազմը, որը կմասնակցի հունիսին անցկացվելիք Ազգերի լիգայի հանդիպումներին։

Դարպասապահներ․ Ալֆոնս Արեոլա («Վեստ Հեմ»), Ուգո Լյորիս («Տոտենհեմ»), Մայք Մենիան («Միլան»)։

Պաշտպաններ․ Ժոնատան Կլոս («Լանս»), Լյուկա Դին («Աստոն Վիլա»), Լյուկա Էրնանդես («Բավարիա»), Տեո Էրնանդես («Միլան»), Պրեսնել Կիմպեմբե (ՊՍԺ), Ժյուլ Կունդե («Սեւիլիա»), Բենժամեն Պավար («Բավարիա»), Ուիլյամ Սալիբա («Մարսել»), Ռաֆայել Վարան («Մանչեսթեր Յունայթեդ»)։

Կիսապաշտպաններ․ Մատեո Գենդուզի («Մարսել»), Բուբաքար Կամարա («Մարսել»), Նգոլո Կանտե («Չելսի»), Ադրիեն Ռաբյո («Յուվենտուս»), Օրելիե Տչուամենի («Մոնակո»)։

Հարձակվողներ․ Վիսան Բեն-Իեդեր («Մոնակո»), Քարիմ Բենզեմա («Ռեալ»), Քինգսլի Քոման («Բավարիա»), Մուսա Դիաբի («Բայեր»), Անտուան Գրիզման («Աթլետիկո»), Կիլիան Մբապե (ՊՍԺ), Կրիստոֆեր Նկունկու («ՌԲ Լայպցիգ»)։

Հունիսին Ֆրանսիայի հավաքականը կմրցի Դանիայի, Ավստրիայի, երկու անգամ Խորվաթիայի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում