19:51  ,  19 մայիսի, 2022

Առաջին անգամ ֆուտբոլի ԱԱ-ն կսպասարկեն նաեւ կին մրցավարներ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության պատմության մեջ առաջին անգամ եզրափակիչ մրցաշարի հանդիպումները կսպասարկեն նաեւ կին մրցավարներ։ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հաստատել է եզրափակիչ մրցաշարի 36 գլխավոր մրցավարներին, 69 օգնականներին եւ VAR համակարգի 24 մրցավարներին, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Գլխավոր մրցավարների թվում է նաեւ 3 կին մրցավար․ Ստեֆանի Ֆրապար (Ֆրանսիա), Սալիմա Մուկանսանգա (Ռուանդա), Յոշիմի Յամաշիտա (Ճապոնիա)։

Աշխարհի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը Քաթարում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում