19:10  ,  19 մայիսի, 2022

«Ալաշկերտի» հարձակվողը հրավիրվել է Գվինեա Բիսաուի հավաքական

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» հարձակվող Ժոզե Էմբալոն հրավեր է ստացել Գվինեա Բիսաուի ազգային հավաքականից, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Գվինեա Բիսաուի հավաքականը կմասնակցի Աֆրիկյան ազգերի գավաթի առաջիկա հանդիպումներին։

«Ալաշկերտը» Հայաստանի առաջնության 29 խաղից հետո 46 միավորով երրորդն է եւ ապահովել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի ուղեգիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում