16:19  ,  19 մայիսի, 2022

«Մանչեսթեր Յունայթեդն» ամռանը կծախսի 140 միլիոն եվրո

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» թիմի նորանշանակ հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին ամառային տրանսֆերների համար կհատկացնի 140 միլիոն եվրո, հաղորդում է De Telegraaf-ը։

Գերմանացի Ռալֆ Ռանգնիկին փոխարինած Տեն Հագը ցանկանում է ձեռք բերել «Այաքսի» պաշտպան  Յուրիեն Տիմբերին եւ հարձակվող Անտոնիին, նաեւ «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին, որի հետ աշխատել է ամստերդամյան ակումբում։

Անգլիայի առաջնության վերջին տուրից առաջ «Մանչեսթեր Յունայթեդը» 58 միավորով 6-րդն է եւ դեռ չի ապահովել Եվրոպայի լիգայի ուղեգիրը։ 7-րդ տեղում գտնվող «Վեստ Հեմը» հետ է 2 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English