13:07  ,  19 մայիսի, 2022

«Մանչեսթեր Սիթիի» նոր համազգեստը (ֆոտո, վիդեո)

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ներկայացրել է նոր համազգեստը, որով հաջորդ մրցաշրջանում կանցկացնի տնային հանդիպումները։

Մանչեսթերյան ակումբի տեխնիկական հովանավորը Puma-ն է։

Նոր համազգեստը հիշեցնում է 1960-ականների վերջի եւ 1970 թվականի համազգեստը, որով թիմը նվաճել է բոլոր տիտղոսներն Անգլիայում եւ Գավաթակիրների գավաթը Եվրոպայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում