12:32  ,  19 մայիսի, 2022

Հայաստանի թիմը Վլադիկավկազում կպատրաստվի օլիմպիական վարկանիշային մրցաշարին

Ձյուդոյի Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ 8 մարզիկներով մայիսի 22-ից հունիսի 2-ը Վլադիկավկազում կանցկացնի ուսումնամարզական հավաք։

Նպատակը Թբիլիսիում հունիսի 3-ին  և Ուլան Բատորում հունիսի 15-ին մեկնարկելիք միջազգային մրցաշարերին մասնակցելն է: Դեռևս պարզ չէ, թե ովքեր հանդես կգան այդ մրցումներում, քանի որ մի քանիսը վնասվածքներ ունեն և մարզումներին զուգահեռ պետք է բուժում ստանան, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը:

Ուլան Բատորից  կսկսվի պայքարը 2024թ․ Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային միավորների համար։

Հայաստանի պատանեկան հավաքականը մայիսի 20-ից մարզումներ կանցկացնի Գյումրիում: Այնուհետև նախապատրաստական աշխատանքները կշարունակեն Վրաստանի Գորիում: Այնտեղից նրանք կմեկնեն Խորվաթիայի Պորեկ քաղաք, որտեղ կմասնակցեն Եվրոպայի պատանեկան առաջնությանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում