11:53  ,  19 մայիսի, 2022

«Յուվենտուսը» ցանկանում է գնել Ալավարո Մորատայի տրանսֆերը

Իտալական «Յուվենտուսը» ցանկանում է ամռանը գնել իսպանացի հարձակվող Ալվարո Մորատայի տրանսֆերը։ 29-ամյա ֆուտբոլիստն այժմ վարձակալությամբ է հանդես գալիս թուրինյան ակումբում։ Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է Մադրիդի «Աթլետիկոյին», որին «Յուվենտուսը» կառաջարկի 20 միլիոն եվրո, հաղորդում է Corriere dello Sport-ը։

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Ալվարո Մորատան մասնակցել է 35 հանդիպման, խփել 9 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։

Ալվարո Մորատայի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»։

Նրա վարձակալության պայմանագիրը «Յուվենտուսի» հետ կավարտվի հունիսի 30-ին։ Ալվարո Մորատայի տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս