11:12  ,  19 մայիսի, 2022

«Այնտրախտն» առաջին անգամ հանդես կգա Չեմպիոնների լիգայում

Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» պատմության մեջ առաջին անգամ հանդես կգա Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում։ Գերմանական ակումբը ուղեգիրը նվաճել է Եվրոպայի լիգայի գավաթը նվաճելու շնորհիվ։

Սեւիլիայում տեղի ունեցած եզրափակիչում «Այնտրախտը» հետխաղային 11 մետրանոցներով պարտության է մատնել շոնտլանդական «Գլազգո Ռեյնջերսին»։ Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել էր ոչ ոքի՝ 1։1։

Գերմանիայի ավարտված առաջնությունում «Այնտրախտը» 34 խաղում վաստակել էր 42 միավոր եւ գրավել 11-րդ տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում