00:30  ,  19 մայիսի, 2022

Օբամեյանգն ավարտեց կարիերան ազգային հավաքականում

«Բարսելոնայի» 32-ամյա հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը որոշել է ավարտել կարիերան Գաբոնի հավաքականում, հաղորդում է Sport.es-ը։

Նա ազգային թիմում հանդես էր գալիս 2009 թվականից՝ 72 խաղում խփելով 30 գոլ։ Օբամեյանգը Գաբոնի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է։ Նա 4 անգամ մասնակցել է Աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկությանը: Գաբոնի լավագույն արդյունքը եղել է քառորդ եզրափակիչը 2012-ին։

Օբամեյանգն այս տարվա հունվարին է Լոնդոնի «Արսենալից» տեղափոխվել «Բարսելոնա», որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում