23:44  ,  18 մայիսի, 2022

Հենրիխ Մխիթարյանը կվերսկսի մարզումները հաջորդ շաբաթ

Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից ապաքինվել է եւ մարզումները կվերսկսի հաջորդ շաբաթ, հաղորդում է Corriere della Sera-ն։

33-ամյա ֆուտբոլիստը հույս ունի պատրաստ լինել հոլանդական «Ֆեյենորդի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչին, որը տեղի կունենա մայիսի 25-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում։

Սպասվում է, որ նախքան այդ Մխիթարյանը կհասցնի 2-3 օր լիարժեք մարզումներ անցկացնել պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի ընդհանուր խմբում։

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմայի» հետ մասնակցել է 43 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում