22:55  ,  18 մայիսի, 2022

Ռոջեր Շմիդտը գլխավորեց «Բենֆիկան»

Գերմանացի Ռոջեր Շմիդտը գլխավորեց Պորտուգալիայի ավարտված առաջնության բրոնզե մեդալակիր «Բենֆիկան», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

55-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։

Շմիդտը 2020թ․ հուլիսից գլխավորում էր հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենը», որն ազգային առաջնությունում գրավեց երկրորդ տեղը։

Շմիդտը աշխատել է նաեւ գերմանական «Պադեբորնում», «Բայերում», ավստրիական «Զալցբուրգում», չինական «Բեյցզին Գոանում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում