22:33  ,  18 մայիսի, 2022

Տեն Հագը ցանկանում է «Մանչեսթեր Յունայթեդում» տեսնել «Այաքսի» պաշտպանին

«Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ, հոլանդացի Էրիկ տեն Հագը ցանկանում է անգլիական ակումբում տեսնել Ամստերդամի «Այաքսի» 24-ամյա արգենտինացի պաշտպան Լիսանդրո Մարտինեսին, հաղորդում է The Telegraph-ը։ «Այաքսում» Տեն Հագը պաշտպանությունը կառուցել է Լիսանդրո Մարտինեսի շուրջը։

«Այաքսը» նրա տրանսֆերից ակնկալում է առնվազն 30 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Մարտինեսը հոլանդական ակումբի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 37 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրն «Այաքսի» հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում